«Հայաստանը համաձայնվել է Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման տարբերակին»,- պնդում է Ալիեւը 4 մայիսի 2007 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը խախտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի գաղտնիության վերաբերյալ պայմանավորվածությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ելույթ ունենալով Բաքվի Սաբունչինի շրջանի Ռամանի ավանում` 450 տեղանոց հատուկ բնակավայր գաղթականների համար: Նրա խոսքերով, «Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից տարածվող տեղեկատվությունը բանակցային գործընթացի մասին, հանրությանը խեղաթյուրված է ներկայացվում»:Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանին 7 օկուպացված շրջանների վերադարձի մասին ընդհանուր համաձայնություն կա` փուլային եղանակով, ինչից հետո անպայման նախատեսվում է ադրբեջանցիների վերադարձը իրենց հողերը»: Ընդ որում, նա նշում է, որ այդ առաջարկներն ընդունել են ինչպես Հայաստանը, այնպես էլ բանակցությունների միջնորդները: Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը «կարող է քննարկվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ընդ որում, Ադրբեջանը դեմ չէ այդ տարածքում խաղաղապահների տեղակայմանը, ինչը հանդիսանում է Հայաստանի նախաձեռնությունը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |