Դեսպան. Շուտով կավարտվեն ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները13 սեպտեմբերի 2016 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ակնկալվում է մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այդ երկրի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ռոլանդաս Կաչինսկասիի հետ հանդիպման ժամանակ: Լիտվայի ԱԳՆ քաղաքական տնօրենը մեծապես կարևորել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը: ՀՀ դեսպանը նշել է , որ Հայաստանն իր հարաբերությունները տարբեր երկրների և կառույցների հետ զարգացնում է համագործակցության և բարիդրացիության սկզբունքներից ելնելով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հետ կապված խնդիրներ։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի մոտեցումներին ու ջանքերին, հատկապես Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայից հետո ստեղծված պայմաններում: Ավելի վաղ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի համար վաղուց եկել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելու ժամանակը: «Ռիգայի գագաթնաժողովից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանը միացել է Եվրոպական միության մի շարք ծրագրերի՝ COSME և «Հորիզոն 2020»: Մենք ակնկալում ենք այս տարվա ընթացքում դառնալ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ և սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները», - իր ելույթում ասել է նախարարը: Խոսելով Հայաստանում բարեփոխումների մասին՝ նախարար Նալբանդյանը շեշտել է, որ «ժողովրդավարական հաստատությունների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակությունը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություններ են»։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |