Երևանում կանցկացվի Համահայկական գիտական համաժողով՝ նվիրված Անկախության 25-ամյակին![]() 14 սեպտեմբերի 2016 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը կազմակերպում է Համահայկական գիտական համաժողով՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին։ Համաժողովի շրջանակներում իրենց դասախոսություններով հանդես կգան հայազգի անվանի գիտնականներ աշխարհի մի շարք երկրներից։ Armscoop.com-ը գրում է, որ դասախոսությունները ներառում են կենսաբանության, աստղագիտության, մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների, ֆիզիկայի և քիմիայի ոլորտները։ Համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 22-23-ը Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի դահլիճում։ Համաժողովը կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո։ Աշխատանքային լեզուն անգլերենն է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |