Վրացական ևս մեկ կուսակցություն էթնիկ փոքրամասնությունների համար վրաց լեզվի ուսուցում է խոստանում![]() 15 սեպտեմբերի 2016 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Վրացական «Իրակլի Ալասանիա–Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշ հարցումների արդյունքների համաձայն քաղաքական այն ուժերից է, որը խորհրդարանական ընրություններից հետո 5%-անոց անցումային սանդղակը հաղթահարելու և համապատասխանաբար 2016-ի խորհրդարանի կազմում հայտնվելու մեծ հավանականություն ունի: Վրաստանում 2016-ին երկրի իշխանությունները փոփոխեցին Ընտրական համակարգը: Անցկացրած մանիպուլացիայի հետևանքով փոփոխված են երկրի ընտրաշրջանների սահմանները: Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրությունները: Մի քանի օր առաջ կուսակցությունը հրապարակեց նախաընտրական ծրագիրն ու թեկնածուների 200 հոգանոց ցուցակը: Թեկնածուների ցուցակի հետ ծանոթանալուց հետո պարզվում է, որ այնտեղ ազգությամբ մեկ հայ թեկնածու է՝ համամասնական ցուցակի 21-րդ համարի ներքո ընդգրկված Միքայել Ավագյանը, հայտնում է Վրաստանի հայ համայնքը: «Իրակլի Ալասանիա–Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուների ցուցակում 3 ադրբեջանցու ազգանուն է նշվում՝ Կասիմով Բաիրամ՝ Բոլնիսի ընտրական շրջանի մեծամասնական թեկնածու և 2 ադրբեջանցի թեկնածու՝ համամասնական ցուցակով: Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ կուսակցության ծրագրի քաղաքականությանը, այն արդեն հիշատակված կուսակցությունների քաղաքականությունից էականորեն չի տարբերվում: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ կուսակցությունների մեծամասնության նախաընտրական ծրագրի այն հատվածը, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, գրել է նույն մարդը, ասվում է համայնքի տարածած հաղորդագրությունում: Ահա թե ինչ է խոստանում երկրի ազգային փոքրամասնություններին այդ կուսակցությունը՝ «...Կբարելավի էթնիկ փոքրամասնությունների համար պետական լեզվի ուսուցումն ու նրանց կրթական աջակցության ծրագիրը,կրթական համակարգում պետք է լինի քաղաքացիական ինտեգրման ու ժողովրդավարական մշակույթի զարգացման հարցերի ակտիվացում՝ նկատի ունենալով դպրոցական քաղաքացիական կրթության հետագա զարգացումը, ներառյալ կրթության աջակցումը, պետական լեզվի ուսուցման գործընթացի հզորացումն էթնիկ փոքրամասնություններով բնակելի, նաև օկուպացված տարածքներում և երկրի սահմաններից դուրս գտնվող վրացական համայնքներում...»: Կարդացեք նաև՝«Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումները. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության ծրագիր ունեն Ախալքալաքը զրկվել է օրենսդրական մարմնում օրինական ներկայացուցիչ ունենալու իրավունքից
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |