Խորհրդարանական ընտրություններ. Հայաստանը մերժել է թուրք դիտորդներին 7 մայիսի 2007 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մերժել է անկախ թուրք դիտորդների մասնակցությունը Անվտանգության եւ համագործակցության եվրոպական խմբի (AGIT) առաքելության կազմում: Երեւանի մերժումը ստացվել է վերջին պահին, երբ թուրք դիտորդների պատվիրակությունն արդեն Ստամբուլից Անկարա էր ժամանել: Երեւանի վետոն դիտորդները ստացել են մինչեւ Ստամբուլի օդակայան ժամանելը: AGIT-ին միջազգային խումբ է, որը հետեւում է ընտրական գործընթացներին, գրում է «Հյուրիեթ» թերթը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի մամլո քարտուղար Ուրդուր Գուննարսդոտիրը, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրագործելու համար հրավերներ էր ուղարկվել 44 երկրներ, այդ թվում նաեւ Թուրքիա: «Հայաստանի իշխանությունները հրաժարվել են թուրք դիտորդներից, սակայն պաշտոնական բացատրություն այդ առիթով դեռեւս չի ստացվել»,-նշել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |