Շավարշ Քոչարյան. Ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն![]() 15 սեպտեմբերի 2016 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ Ապրիլյան դեպքերից հետո անհրաժեշտություն է առաջացել լրջորեն մտածել, վերանայել Մադրիդյան սկզբունքներում տեղ գտած փոխզիջումները: «Այնտեղ կար Արցախում հետաձգված հանրաքվե անցկացնելու մասին դրույթ: Դրա նպատակն այն էր, որ այդ ժամանակահատվածում Բաքուն պետք է նախապատրաստի իր հասարակությանը այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց այդ ժամանակը նա օգտագործեց ապրիլին այլ նպատակով»,- ասել է Քոչարյանը՝ նշելով, որ Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները կյանքի չեն կոչվել, մեջբերում է Aysor.am-ը: «Այդ իրավիճակում բանակցային գործընթաց չի կարող լինել, չի կարող լինել առաջընթաց: Ամեն ինչ կախված է պայմանավորվածությունները կյանքի կոչելուց: Քննարկման առարկա է այն, որ պետք է հրադադարի ռեժիմն ամրապնդվի, վերջ դրվի ադրբեջանական դիվերսիաներին, ավելացվի ԵԱՀԿ առաքելության լիազորությունները», - նշել է Քոչարյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հարցազրույցին, ԱԳ փոխնախարարի պաշտոնակատարը նշել է, թե վերջինս որևէ նոր բան չի ասել. «Նա վերաշարադրել է այն, ինչ կա Մադրիդյան սկզբունքներում»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ռուսական Interfax գործակալությանը տված հարցազրույցում խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի մասին, հայտարարել է, թե ԼՂՀ կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |