Հայաստանի ԿԸՀ-ն տվյալներ չունի թուրք դիտորդներին մերժելու վերաբերյալ 7 մայիսի 2007 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԸՀ-ն տվյալներ չունի խորհրդարանական ընտրություններին թուրք դիտորդների մասնակցությունը մերժելու վերաբերյալ: Այդ մասին երկուշաբթի Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: «ԿԸՀ-ում գրանցված բոլոր դիտորդներն արդեն ստացել են իրենց հավաստագրերը եւ կարող են իրականացնել իրենց առաքելությունը: Այլ տվյալներ նրանց մասին մենք չունենք»,-հայտարարել է նա: Մեկնաբանելով լրագրողների պնդումներն այն մասին, թե Թուրքիայի դիտորդներին թույլ չեն տալիս մասնակցել հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների վերահսկմանը, Ազարյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ԿԸՀ-ին ներկայացված բոլոր արտերկրյա դիտորդները հավատարմագրված են, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի մամլո քարտուղար Ուրդուր Գուննարսդոտիրը, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավերներ էին ուղարկվել 44 երկրներ, այդ թվում նաեւ Թուրքիա: «Հայաստանի իշխանությունները հրաժարվել են թուրք դիտորդների ներկայությունից, սակայն պաշտոնական բացատրություն այդ առիթով դեռեւս չի ստացվել»,-նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |