Թաներ Աքչամի Հայոց ցեղասպանության մասին գիրքը արժանացել է Մինեսոտայի Գրքի մրցանակին` Minnesota Book Award 7 մայիսի 2007 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Թուրք պատմաբան, Մինեսոտայի համալսարանի այցելու պրոֆեսոր Թաներ Աքչամի «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի պատասխանատվության հարցը» գիրքը անցած շաբաթվա վերջին արժանացել է Մինեսոտայի Գրքի մրցանակին` Minnesota Book Award: Մրցանակային հանձնաժողովի անդամները թուրք առաջադեմ մտավորականի գիրքը անվանել են «ճանապարհ հարթող աշխատություն» եւ «շուրջ մեկ միլիոն հայերի կոտորածի համար Թուրքիայի պատասխանատվության մանրակրկիտ գնահատական»: Նրանք բարձր են գնահատել Աքչամին եւ նրա հրատարակիչ «Մեթրոփոլիթեն Բուքս»-ին` «կանխամտածված ցեղասպանության 90-ամյա ուրացմանը մարտահրավեր նետելու համար»: «Ես մեծ պատիվ եմ համարում այս մրցանակը ընդունելը` հետագա ցեղասպանությունների կանխման ակնկալիքով», - հայտարարել է թուրք պատմաբանը: Նա մրցանակը նվիրել է իր մտերիմ ընկերոջ` Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին, հաղորդում է AP-ն: Հիշեցնենք, որ Թաներ Աքչամը Թուրքիան լքել է 1970-ականներին` Հայոց ցեղասպանության ճանաչման համար քաղաքական եւ դատական հետապնդումների պատճառով: Ներկայումս նա Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |