ՀՀ նախագահը մեկնել է Ղրղզստան![]() 16 սեպտեմբերի 2016 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանր սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նա մեկնել է մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կկայանա նաև ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստը, որը կընթանա Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նախագահությամբ: Նիստը կանցկացվի օրվա երկրորդ կեսին: Իսկ օրվա առաջին կեսին կկայանա արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում նախարարները կքննարկեն պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |