ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը կպարգևատրվի խաղաղության մրցանակով![]() 16 սեպտեմբերի 2016 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքի «Թրայբեկա» կինոթատրոնում կնշվի Խաղաղության միջազգային օրը: The Armenian Weekly-ն հաղորդում է, որ ամեն տարի այն ամբողջ աշխարհում նշվում է որպես խաղաղության գաղափարն ամրապնդելու օր բոլոր ազգությունների և ժողովուրդների միջև: Հաղորդվում է, որ այս տարի կպարգևատրվեն մի շարք կազմակերպություններ և անհատներ, որոնց աշխատանքն արժանի է հատուկ ճանաչման գլոբալ և տեղական մակարդակներով խաղաղություն հաստատելու իրենց ջանքերի և մարդասիրական գործունեության համար: Խաղաղության մրցանակակիրների թվում է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը: Այս տարվա միջոցառման թեման է «Արվեստը հանուն խաղաղության», և գեղանկարիչների մի շարք գործեր կհանվեն աճուրդի: Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ծնվել է Երևանում: Նա ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, այնուհետև Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է Մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ Մնացականյանը 2011-ին արժանացել է Հայաստանի Մխիթար Գոշ մեդալի՝ դիվանագիտության ոլորտում վաստակավոր ծառայության համար: Նա մարդու իրավունքների պաշտպան և Ցեղասպանության գծով մանկավարժ է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |