Քրդերը խոշոր հարձակում են գործել. Թուրք 3 զինվոր և իշխանական պահակախմբերի 7 անդամ է սպանվել![]() 16 սեպտեմբերի 2016 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբեյազիտ շրջանում (պատմական Բայազետի արևելյան շրջան) «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները խոշոր հարձակում են իրականացրել, որի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր և իշխանական պահակախմբերի 7 անդամ: Զինվորներից երկուսը մահացել են տեղում, երրորդը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո, «Ջումհուրիյեթ» թերթին հղումով գրում է Tert.am-ը։ Բացի այդ, գործողության ընթացքում վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ: Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր: ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |