Բաքվում ԱՄՆ դեսպան. ՄԱԿ ԳՎ-ում ԼՂ խնդրի կարգավորմանն առնչվող հանդիպում է ակնկալվում![]() 16 սեպտեմբերի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում չի փոխվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ: «Նախորդ շաբաթ համանախագահները հանդիպում ունեցան Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հանդիպում է ակնկալվում է նաև ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում»,-ասել է Սեկուտան: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հավելել է նաև, որ ԱՄՆ-ն կարևորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Մենք գտնում ենք, որ հակամարտող կողմերը պետք է պարբերաբար հանդիպեն ու աշխատեն այդ ուղղությամբ` հանուն տարածաշրջանի կայունության, խաղաղության և բարեկեցության»,-ասել է նա: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |