Արցախում միջազգային երիտասարդական գիտաժողով է անցկացվում![]() 16 սեպտեմբերի 2016 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտում մեկնարկել է«ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» միջազգային երիտասարդական գիտաժողովը: Դրան ներկա գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը իր խոսքում գիտախողովը համարել է լավ հնարավորություն Արցախյան հիմնախնդիրն ավելի խորն ուսումնասիրելու և այն աշխարհին ներկայացնելու համար: Գիտաժողովը կտևի մինչև սեպտեմբերի 18-ը: «Գիտական քննարկումները՝ կապված մեր անկախ պետության կազմավորման պատմության և իրավական հիմքերի անթերիության, նրա անվտանգության, ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև այն բարդ ու դժվարին հարցերի հետ, որոնք մեր ժողովուրդը ստիպված է եղել լուծել այս բոլոր տարիների ընթացքում, հանդիսանում են այն կարևոր փորձը և նյութերը, որոնք պետք է լինեն ինչպես մեր հանրապետության ստեղծման պատճառների, այնպես էլ նրա կենսագործունեության գիտական ընկալման հիմքում»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Գիտաժողովին մասնակցում են ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները: Գիտաժողովի ոլորտներն են՝ իրավագիտություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, հոգեբանություն:Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադիր, իրավագիտության թեկնածու Ավետիք Հարությունյանի խոսքով` գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են գիտնականներ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լեհաստանից և այլ երկրներից: Լիագումար նիստին հանդես կգան Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, ի.գ.դ. Օտտո Լուխտենհանդտը (զեկույցի թեման` «Ադրբեջանի «բլիցկրիգը» Արցախի դեմ և միջազգային իրավունքը»), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ ամբիոնի վարիչ, փ.գ.դ Ալեքսանդր Մանասյանը (զեկույցի թեմա` «Հակամարտության պատմությունը բանակցային գործընթացներում»), Պոզնանի Անվտանգության բարձրագույն դպրոցի ամբիոնի վարիչ, ք.գ.թ. Զբիգնև Շմուրլոն (զեկույցի թեմա` «Եվրոպայի շրջագծում կամ քաղաքակրթական ուղիների կենտրոնում. Հայաստանի և Արցախի ժամանակակից մարտահրավերները Լեհաստանի բնակիչների գիտակցության մեջ») և Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը (զեկույցի թեմա` «Լեռնային Ղարաբաղում 2016թ. «ապրիլյան էսկալացիայի» որոշ ռազմաքաղաքական արդյունքներ»): Գիտաժողովի մասնակիցները կհրավիրվեն Շուշիում կազմակերպվելիք Արցախէթնոֆեստ «Երկրի համը» միջազգային փառատոնին, ինչպես նաև կայցելեն Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Կարդացեք նաև՝ Համբուրգի պրոֆեսոր. Ադրբեջանի ագրեսիան կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |