ԱՄՆ-ը $450.000 է հատկացրել Մեղրիի Սբ Սարգիս եկեղեցու պահպանությանը![]() 16 սեպտեմբերի 2016 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են հուշագիր, որով պետք է իրականացվի Մեղրիի Սուրբ Սարգիս միջնադարյան եկեղեցու պահպանությունը, ինչպես նաև յուրահատուկ և բացառիկ որմնանկարների վերականգնման աշխատանքները: «Մեր կողմից տրամադրվող գումարները այն արժեքների պահպանման համար են, որոնք անգին ժառանգություն են ոչ միայն տվյալ երկրի, այլև՝ ամբողջ մարդկության համար: Պահպանության, վերականգնման աշխատանքների իրականացման համար ԱՄՆ պետքարտուղարությունը հատկացնում է $450.000»,- նշել է դեսպան Միլսը: Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցին 17-րդ դարի ինքնատիպ կառույց է՝ Միջին Արևելքում ու Կովկասում որմնանկարների եզակիությամբ առանձնացող: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ֆինանսավորումն իրականացվում է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից (AFCP): Սա 2005թ.-ից սկսած 10-րդ և ամենամեծ դրամաշնորհային ծրագիրն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |