Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ «Սմերչեր» կցուցադրվեն![]() 16 սեպտեմբերի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթանում են սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվան անցկացվելիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Դրանց շրջանակներում մայրաքաղաք է բերվել մեծաքանակ ռազմական տեխնիկա, որի մասնակցությամբ զորահանդեսի փորձեր են անցկացվելու: Բերված տեխնիկայի շարքում են նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանները: Համակարգի մաս են կազմում 9Ա52 կամ 9Ա52-2 մարտական մեքենաները, 9Տ234 կամ 9Տ234-2 տրանսպորտային –լիցքավորող մեքենան, 300 մմ ռեակտիվ արկերը և կրակի կառավարման այլ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև 1Բ44 օդերևութաբանական համալիրը: Հայտնի է, որ ՀՀ-ն պատրաստվում էր գնել համակարգի 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ: ՀՀ-ն «Սմերչ» համակարգեր է ձեռք բերել ՌԴ-ից 2015 թվականին վերցված $200 մլն վարկի շրջանակներում: Կարդացեք նաև. Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան Photo: Նորայր Նորիկյանի Facebook էջից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |