«Արցախ ԷթնոՖեստ» միջազգային 1-ին փառատոնը մեկնարկել է. Ներկայացվել են ազգային խոհանոցները![]() 16 սեպտեմբերի 2016 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Մի շարք երկրների առաջատար խոհարարների մասնակցությամբ կազմակերպված «Արցախ ԷթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 16-ին: Ներկա է գտնվելԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Արցախ էթնոֆեստ»-ը միջազգային փառատոն է, որը նախատեսվում է իրականացնել տարին մեկ անգամ, Արցախում, տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Յուրաքանչյուր փառատոն կունենա իր խորագիրը և կներկայացնի ազգային մշակույթի մեկ ուղղություն: Այս տարի փառատոնը կրում է «Երկրի համը» անվանումը և ներկայացնում է տարբեր երկրների ազգային խոհանոցները: Փառատոնին մասնակցում են ինչպես հմուտ խոհարարներ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ Ֆրանսիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Հարավային Կորեայից, Սիրիայից, Վրաստանից և իհարկե, Հայաստանից ու Արցախից: Փառատոնային ծրագրի շրջանակում նրանք կպատրաստեն և հյուրերին կմատուցեն իրենց ազգային ուտեստներն ու ճաշատեսակները: Նախագահը կարևորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ նշելով, որ դրանք նպաստում են տարբեր երկրների հետ շփումների աշխուժացմանը, մեր ավադույթների պահպանմանն ու ներկայացմանն արտաքին աշխարհին: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |