ԱՄՆ-ն հայտարարել է ԻՊ պարագլուխներից մեկի ոչնչացման մասին![]() 17 սեպտեմբերի 2016 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ավիահարվածի արդյունքում սպանվել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարներից Վաել Ադել Հասան Սալման ալ Ֆայադը: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Փիթեր Քուկը, հայտնում է Deutsche Welle-ն: Ըստ նրա, Ալ Ֆայադը սպանվել է Ռաքքայի մատույցներում: Ինչպես հստակեցրել է Քումը, գրոհայինը ԻՊ-ում կատարում էր «տեղեկատվության նախարարի» գործառույթներ և ղեկավարում էր տեսահոլովակների ստեղծումը, որտեղ ցուցադրվում են հաշվեհարդարները գերիների հետ: ԱՄՆ զինծառայողները մարտի 25-ին Սիրիայի տարածքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում երկրորդ դիրքը զբաղեցնող ղեկավարին: Խոսքն ահաբեկիչ Հաջի Իմամի մասին է, որը հայտնի է տարբեր անուններով` Աբդ ալ Ռահման Մուստաֆա ալ Կադուլի, Աբու Ալա ալ Աֆրի: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |