Թուրքիան ցանկանում է, որ Վաշինգտոնն աջակցի քրդական հարցի լուծմանը

PanARMENIAN.Net - «Այն ժամանակ, երբ նախագահ Բուշի նոր ռազմավարությունն Իրաքում կենտրոնացած էր Բաղդադում բռնությունը կասեցնելու վրա, նրան սպառնում են անկարգությունները Իրաքի քրդական շրջանում, որը ԱՄՆ վարչակազմը դիտարկում է որպես կայունության օջախ եւ Իրաքի ապագա կառուցվածքի մոդել»,-գրում է The Washington Post-ը: Թուրքիայի եւ Իրաքի միջեւ վաղեմի վեճ է գնում Թուրքիայի եւ Իրաքի սահմանին Քրդական աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) գրոհայիններին: Երբ տարածաշրջանի ղեկավարը սպառնաց Թուրքիային թրքական քրդերի ապստամբությամբ, նա պատասխանեց նախազգուշացմամբ ուղղակի ռազմական գործողություններ սկսելու մասին եւ կենտրոնացրել է հազարավոր զինվորներ սահմանում: Անկարան սպառնում է ռմբակոծել քրդերի ճամբարը, եթե ԱՄՆ-ն չի օգտագործում Իրաքում իր 150-հազարանոց համակազմի մի մասը Հյուսիսային Իրաքում կարգ ու կանոն հաստատելու համար:



Խաղաղեցնելու համար Անկարային, ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Քոնդոլիզա Ռայսը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի եւ Կենտրոնական շտաբի ներկայացուցիչների հետ: Իրաքի գծով համակարգող Դեւիդ Սատտերֆիլդը, քրդական առաջնորդները կարող են ավելին անել դադարեցնելու համար ահաբեկչությունը ՔԱԿ-ի կողմից: ԱՄՆ վարչակազմը նաեւ խոստացել է Անկարային աջակցել գեներալ Ջոզեֆ Ռալսթոնի ջանքերին ուղղված ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Իրաքի միջեւ բախման կանխարգելմանը, գրում է The Washington Post-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---