ԻՊ ահաբեկիչներից փախած եզդի կինը նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան![]() 17 սեպտեմբերի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Ազգությամբ եզդի երիտասարդ կինը, ում հաջողվել էր փախչել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից, սեպտեմբերի 16-ին նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, հաղորդում է AFP-ն: 23-ամյա Նադիա Մուրադը զբաղվելու է ստրկությունը վերապրած մարդկանց արժանապատվության պաշտպանությամբ: Անցած տարի նա պատմել է իր պատմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրոդում: Նա կոչ է արել պայքարել ծայրահեղականության դեմ և նշել, որ 2014-ին եզդիների դեմ իրագործված հարցակումները պետք է ճանաչել որպես ցեղասպանություն: Նադիա Մուրադը 2016-ի ապրիլին Երևանում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին, որտեղ ներկայացրել է իր պատմությունը: Նրան տնից առևանգել են, մի քանի անգամ վաճառել, և միայն հրաշքով է կարողացել ազատվել գերությունից: Photo. AFP/Mark Wilson ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |