Մերկելի կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը Բեռլինի խորհրդարանում![]() 19 սեպտեմբերի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Սոցիալ-դեմոկրատների և Քրիստոնյա-դեմոկրատների իշխող կոալիցիան կորցնում է մեծամասնությունը Բեռլինի խորհրդարանում: Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է Անգելա Մերկելը, ցույց է տվել վատագույն արդյունքն իր պատմության ընթացքում, հայտնում է Deutschе Welle-ն: Այժմ Մերկելի կուսակցությունը Բեռլինի խորհրդարանում ունի 39 տեղ: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ միասին, որը նախորդ ընտրություններին 46 մանդատ էր ստացել, նրանք կոալիցիա էին կազմում, որը կարող էր առանցքային որոշումներ կայացնել: Ըստ նախնական տվյալների, ընթացիկ ընտրություններում սոցիալ-դեմոկրատները կրկին ստացել են ձայների առավելագույն քանակը` 21,6 տոկոս, քրիստոնյա-դեմոկրատներին սատարել է ընտրողների 17,6 տոկոսը: Սա վատագույն ցուցանիշն է Մերկելի կուսակցության համար Բեռլինում ՔԴՄ գոյության ընթացքում: Վերլուծաբանները նշում են նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաջողությունը, որը ձայներ է գրավել կոշտ հակամիգրացիոն քաղաքականության շնորհիվ: Միգրացիոն ճգնաժամի ֆոնին աջակողմյաններին հաջողվել է ձայներ խլել կանցլերի կուսակցությունից և առաջին անգամ տեղ գրավել Բեռլինի խորհրդարանում, գրում է ՌԻԱ Նովոստին: Photo: Wikimedia Commons ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |