Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել![]() 19 սեպտեմբերի 2016 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի կենտրոնում սեպտեմբերի 17-ին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել: Հուշակոթողը երկփեղկված ժայռի տեսք ունի, որի մի կողմն անմշակ է, մյուսը` սրբատաշ, այն մարմնավորում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաև վերապրումը, հայտնում է Los Angeles Times-ը: Հուշարձանը երիզված է մետաղյա ժապավենով, որի վրա փորագրված են Վիլյամ Սարոյանի խոսքերը. «Ապրիր քանի ողջ ես, չավելացնելով աշխարհի տառապանքներն ու վիշտը, այլ ժպտալով այս հրաշալի ժամանակի անսահման հմայքին ու առեղծվածին»: 5 տոննա կշռող հուշակոթողը, որի հեղինակն է Գլենդեյլից Վահագն Թովմասյանը, պատրաստված է Հայաստանից բերված սև տուֆից: «Այն երկու մասի է բաժանված՝ որպես Հայոց ցեղասպանությանը հաջորդած հոգևոր և ֆիզիկական բեկման խորհրդանիշ>,-ասել է Թովմասյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |