Քիմ Քարդաշյանը NY Times-ում դատապարտել է Ցեղասպանության դեմ թուրքական գովազդը WSJ-ում20 սեպտեմբերի 2016 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանն ամբողջ էջով մեկ գովազդ է տեղադրել New York Times-ում` դատապարտելով նրանց, ով ժխտում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը: Քարդաշյանի հոդվածը, մասնավորապես, ուղղված է 2016-ի ապրիլին ամերիկյան Wall Street Journal-ում ծավալված թուրքական կազմակերպության Ցեղասպանությունը ժխտող գովազդային արշավի դեմ: Ապրիլի 20-ին լույս է տեսել WSJ թերթի համարը, որտեղ ամբողջ էջով մեկ «Ճշմարտությունը հավասար է խաղաղության» բառերով և երեք ձեռքի պատկերով գովազդ է հրապարակված` ձեռքերը ներկված են թուրքական, հայկական և ռուսական դրոշների գույներով: Թուրքական ձեռքը խաղաղության նշան է ցուցադրում, հայկականի ու ռուսականի մատները խաչած են: Գովազդը հղում է կատարում Fact Check Armenia կայքին, որը 1,5 մլն հայերի սպանությունը օսմանցի թուրքերի կողմից ներկայացնում է որպես հայկական «քարոզչություն»: Քարդաշյանն իր հոդվածում գրել է. «Ես և իմ ընտանիքս սովոր ենք տարբեր տեսակի անհեթեթություններին մամուլում: Մենք սովորել ենք անտեսել դա: Կեղծիքից լավ վերնագրեր են ստացվում, լավ վերնագրերն ապահովում են հաջողված շապիկներ, հաջողված շապիկների շնորհիվ ամսագրերն ու հանդեսները լավ են վաճառվում: Բայց երբ ես լսեցի, որ Wall Street Journal-ի առաջին էջին հոդված է հայտնվել, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ես ուղղակի չկարողացա անտարբեր մնալ»: «Շատ պատմաբաններ համարում են, որ եթե Թուրքիան ստանձներ պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար, ինչպես նաև համապատասխան դատապարտում ստանար արվածի համար, ապա, հնարավոր է, Հոլոքոսթ չլիներ: 1939-ին` Լեհաստան նացիստների ներխուժումից մեկ շաբաթ առաջ, Հիտլերն ասել է. «Ի վերջո ով է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Մենք ենք խոսում, մենք պարտավոր ենք»,-գրել է Քարդաշյանը: «Մենք պետք է խոսենք այդ մասին, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ճանաչված չէ մեր կառավարության կողմից, որովհետև, երբ մենք ժխտում ենք մեր անցյալը, մենք վտանգում ենք մեր ապագան»,-ասվում է Քարդաշյանի հոդվածում: Photo: Արամ Համբարյանի Թվիթեր Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |