EIF-ը մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագրերի մրցույթ է հայտարարում![]() 19 սեպտեմբերի 2016 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ համատեղ հայտարարում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր: Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն նորարարները, սկսնակ թիմերը (start-ups), գիտնականները և գործող կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, թափոններից էներգիայի ստացման և ջրային ռեսուրսների ոլորտներում: Լավագույն 20 գաղափարի հեղինակները կմասնակցեն ծրագրի շրջանակում կազմակերպվող աքսելերացիոն ծրագրին՝ ներառյալ. 3-օրյա ինտենսիվ բիզնես դասընթացներին, թեմատիկ դասընթացների շարքին (մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիա գնահատում), մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանքներին, բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածելու գործնական աշխատանքներին, բիզնես մոդելների նախնական ներկայացմանը և հանձնաժողովի կողմից գնահատմանը: Նոյեմբերի 24-25-ը մասնակիցները ժյուրիին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները: Լավագույն 3 բիզնես մոդելներին կտրամադրվի օժանդակություն՝ հավելյալ ֆինանսավորում ներգրավելու համար: Աքսելերացիոն ծրագիրն իրականացվելու է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում: Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է: Հետաքրքված անձինք կարող են լրացնել հետևյալ հասցեով դիմումի ձևը: Հարցերի դեպքում՝ զանգահարել +37410 219797 հեռախոսահամարով կամ այցելել www.eif.am կայք: Նշվում է նաև, որ կկազմակերպվեն կողմնորոշիչ սեմինարներ՝ հայտերի կազմման գործընթացը և դիմելու կարգը ներկայացնելու նպատակով: Կողմնորոշիչ սեմինարները կկայանան՝ Երևան՝ 23 սեպտեմբերի, 2016թ., Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (105 Տերյան, ՀԱՊՀ Ինովացիոն կենտրոն), Վանաձոր՝ 24 սեպտեմբերի, 2016թ., Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն: Մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիրն իրականացվում է Հայաստանի տնտեսության մրցունակության խթանման համար ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից և ֆինանասավորովում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից: Ծրագրի ազգային գործընկերն է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), ծրագրի գլոբալ գործընկերն է Cleantech Open-ը` ամենամեծ ակսելերատորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |