Opera-ն ներկառուցված անվճար VPN-ծառայությամբ բրաուզեր է թողարկել (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Opera Software-ը ներկառուցված անվճար և անսահմանափակ VPN-ծառայությամբ բրաուզեր է թողարկել, ասվում է ընկերության բլոգում: Մինչ այդ գործառույթը հասանելի էր միայն մշակողների համար նախատեսված տարբերակում: VPN գործառույթը գործարկելու համար հարկավոր է այն ակտիվացնել կարգաբերումների «Անվտանգություն» բաժնում: Դրանից հետո բրաուզերում կհայտնվի VPN պատկերը, հպվելով որին հնարավոր կլինի միացնել և անջատել գործառույթը: Օգտատերերը կարող են թաքցնել իրենց IP-հասցեն` միանալով Opera-ի 5 սերվերներից մեկին` ԱՄՆ-ում, Կանադայում, Նիդերլանդներում, Գերմանիայում և Սինգապուրում: Կա նաև սերվերի օպտիմալ լոկացիայի ավտոմատ որոշման գործառույթ: Opera-ն վերլուծում է ցանցի արագությունը, սպասելաժամանակը, սերվերի ծավալն ու ինքնուրույն է ընտրում սերվերն այն երկրում, որտեղ օգտատերը կարող է աշխատել VPN-ով «առավելագույն բարձր արագությամբ»: Ներկառուցված VPN-ծառայությունը մշակել է Opera Software-ի դուստր ձեռնարկությունը` SurfEasy-ին: Ընկերությունում նշել են, որ չեն վարում լոտ ֆայլեր VPN-ին օգտատերերի միացումների պատմության մասին: Opera Software-ը ներկայացրել էր իր բրաուզերի համար նախատեսված VPN-ը 2016-ի ապրիլին: Նմանատիպ գործիք կա նաև Android-ի և iOS-ի համար նախատեսված Opera VPN հավելվածում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |