Անկախության 25-ամյակին նվիրված ցուցադրություն. «Եղեռնից դեպի անկախության վերականգնում»![]() ![]() PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ, ներկայացրել է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին պատրաստված պատմական հազվագյուտ դրոշներ ու զինանշանային հորինվածքներ: Բացառիկ նմուշներ են Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները: Հայաստանի և Սփյուռքի մի շարք թանգարաններից ներկայացված ցուցանմուշների մեծ մասը ցուցադրվել է առաջին անգամ: Հայկական զինանշանների ու դրոշների պատկերագրության հազվագյուտ նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաև «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ: Ցուցադրությունը, ներկա սերնդի համար ուսուցողական ու դաստիարակչական նշանակությանը զուգահեռ, համազգային ակնածանքի ու հարգանքի դրսևորման յուրատեսակ ուղերձ է գերագույն արժեքի՝ անկախ պետականության և դրա խորհրդանշանների հանդեպ: Ցուցադրության մեջ ներառվել են ՀՑԹԻ-ի, ՀՅԴ Բյուրոյի թանգարանի, Լոս Անջելեսի «Արարատ Էսքիճէան» թանգարանի, Բոստոնի Հայկական թանգարանի, Հայաստանի ազգային արխիվի, Կարեն Յեփեյի հուշ-թանգարանի, Դանիա, Բոստոնի Հայկական ազգային հետազոտությունների ընկերակցության Ռումինիայի հայոց թեմի թանգարանի նմուշները: Ցուցադրության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |