ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել մահաբեր զենքի առաքումներին Ուկրաինա![]() 22 սեպտեմբերի 2016 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն է տվել «Ուկրաինայում կայունությանը և ժողովրդավարությանն աջակցության մասին» օրենքին, որով թույլատրվում են մահաբեր զենքի առաքումներն Ուկրաինա: Այդ մասին հայտնել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում: «Օրենքով նախատեսված և ԱՄՆ դաշնակիցների ու գործընկերների հետ համաձայնեցված ցանկում ընդգրկվել են սպառազինության մահաբեր պաշտպանական համակարգերը»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Lenta.ru-ն: Միևնույն ժամանակ օրենքով ԱՄՆ-ին արգելվում է ճանաչել Ղրիմի վերամիավորումը ՌԴ հետ: Կիևը մշտապես դիմում է Արևմուտքին` խնդրելով ավելացնել ռազմական օգնությունն ու մահաբեր զենքի առաքումները: Մարտին ԱՄՆ պաշտպանության նախարարի ՌԴ, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Մայքլ Քարփենթերը ի պատասխան նման խնդրանքների հայտարարել էր, որ Վաշինգտոնը մահաբեր զենք չի առաքում Ուկրաինա, քանի որ ԱՄՆ ՊՆ խնդիրն է «սկզբից վարժեցնել ուկրաինական ուժերն, առավել մարտունակ դարձնել»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |