Մոսկվան մտահոգված է ՌԴ սահմանների մոտ միջուկային ռումբեր տեղադրելու ԱՄՆ ծրագրերով![]() 22 սեպտեմբերի 2016 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն շարունակում է համալրել հրթիռային ներուժը Եվրոպայում, իսկ Մոսկվան մտահոգված է ՌԴ սահմանների մոտ միջուկային ռումբեր տեղադրելու ԱՄՆ ծրագրերով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «ՆԱՏՕ-ն շարունակում է համալրել հակահրթիռային ներուժը Եվրոպայում այսպես կոչված «փուլային ադապտիվ մոտեցման» շրջանակում: Մենք բազմիցս ենք մեր մտահոգությունը հայտնել մեր սահմանների անմիջական հարևանությամբ ռազմավարական ենթակառուցվածքների տարրերի տեղակայման կապակցությամբ, ինչն անմիջական կապ ունի անվտանգության ոլորտում մեր շահերի հետ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Ռյաբկովի, ԱՄՆ գլոբալ ՀՀՊ ստեծղումը, այդ թվում եվրոպական հատվածում, ապակայունացնող գործոն է: Նա հավելել է, որ Մոսկվան «հետագայում ևս ուշադիր կհետևի և կաշխատի եվրոպացիների հետ պարզաբանելու համար նրանց ամերիկյան նախագծի անխուսափելի, անցանկալի հետևանքները: B61-12 տիպի ամերիկյան միջուկային ռումբերի տեղակայման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են գերմանական բունդեսվերի Բյուխել ավիաբազայում: Այդ նոր մարտավարական զենքը շատ ավելի ճշգրիտ է, քան ատոմային ռումբերը, որ մինչ այդ կային Բյուխելում: Միաժամանակ ՆԱՏՕ-ն արդիականացնում է այս սպառազինությունը կրող ինքնաթիռները: Մինչդեռ, 1990-ականներին ՌԴ-ն 4 անգամ կրճատեց իր ոչ ռազմավարական միջուկային միջոցների արսենալը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |