Ալֆորվիլի քաղաքապետ. Ֆրանսիայի Սենատը հավանություն կտա Ցեղասպանության քրեականացման օրինագծին![]() 22 սեպտեմբերի 2016 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունասին վստահություն է հայտնել որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը կքվեարկի «Հավասարություն և քաղաքացիականություն օրինագծի ուղղումների օգտին, որով նախատեսվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: «Մի քանի օրից օրինագիծը կքննարկվի Ֆրանսիայի Սենատում, ես որպես դրա ներկայացուցիչ ցանկանում եմ հավաստիացնել, որ օրինագիծը կընդունվի»,-ասել է Կարվունասին սեպտեմբերի 22-ին լրագրողներն, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան վաղեմի բարեկամական հարաբերություններ ունի ՀՀ հետ, իսկ 2001-ին Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: «Չեմ կարծում, որ մենք կնահանջնեք այդ ճանապարհից»,-ասել է նա: Նա հիշեցրել է որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր պաշտոնավարման ընթացքում երկու անգամ այցելել է Հայաստան: 2016-ի հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Պատգամավորիներն օրինագծին կողմ են քվեարկել միաձայն: Օրենքի փոփոխությունը նախատեսում է 45000 եվրո տուգանք ու 1 տարվա ազատազրկում մարդկության դեմ հանցագործությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար: Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |