Սարգսյանն ընդունել է հայազգի գիտնականներին. Քննարկվել են կրթության և գիտության խթանման հարցերը![]() 23 սեպտեմբերի 2016 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից և մի շարք այլ երկրներից: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ նախագահի աջակցությամբ գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի առթիվ: Սարգսյանը կարևորել է Համահայկական գիտական համաժողովի անցկացումը քաղաքամայր Երևանում՝ գիտության գրեթե բոլոր բնագավառները ներկայացնող հայազգի ճանաչված գիտնականների մասնակցությամբ: Նմանատիպ միջոցառումները, նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են ոչ միայն համախմբելու աշխարհի հայ գիտնականներին, այլև նրանց փորձն ու կապերն օգտագործելու հայազգի երիտասարդ գիտնականներին միջազգային հարթակներում պատշաճ ներկայացնելու և գիտության զարգացման ժամանակակից միտումներին հաղորդակից դարձնելու համար: Հանդիպմանը մասնակցող գիտնականները ՀՀ նախագահին ներկայացրել են համաժողովի ընթացքից իրենց տպավորություններն ու միջոցառումից ակնկալիքները: Սարգսյանը պատասխանել է գիտնականներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել կրթության և գիտության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, դրանց շրջանակներում հատկապես երիտասարդ գիտնականներին խրախուսման, նրանց գործունեության օժանդակմանն ուղղված ծրագրերը: Հայազգի գիտնականները Հանրապետության նախագահի հետ մտքեր են փոխանակել Հայաստանում գիտության և կրթության զարգացման խթանման նպատակով համատեղ հետագա համագործակցության շուրջ: Սեպտեմբերի 22-ին Մատենադարանում մեկնարկել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Համահայկական գիտական համաժողովը»: Համաժողովում հանդիպում են և իրենց փորձով ու գիտելիքներով փոխանակվում Հայաստան ժամանած բազմաթիվ մեծանուն հայագի գիտնականներ: Համաժողովի շրջանակներում նախատեսված են բաց դասախոսություններ, կլոր սեղան-քննարկումներ: ՀՀ գիտական կազմակերպությունների երիտասարդ գիտնականները պոստերային ցուցադրման միջոցով կներկայացնեն իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |