Բասկերի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը12 մայիսի 2007 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Բասկերի (Իսպանիա) խորհրդարանի ապրիլի 20-ի ընդլայնված նիստում հռչակագիր է ընդունվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, հռչակագրի տեքստում, մասնավորապես, ասվում է. «Մարդկության պատմության մեջ առաջին ծրագրված եւ կազմակերպված ցեղասպանությունն իրականացվել է երիտթուրքերի` պանթուրքիզմի հետեւողական հետնորդների կողմից, որի արդյունքում սպանվել է գրեթե երկու միլիոն հայ: Այդ հանցագործությունը պետք է դատապարտվի ապագայում նրա կրկնությունից խուսափելու համար: Նաեւ պետք է վերականգնվեն զոհերի ազգային իրավունքները եւ դատապարտվեն մեղավորները: Այդ ցեղասպանությունը պետք է դատապարտվի բասկերի եւ աշխարհի բոլոր ժողովրդների կողմից: Բասկերը դատապարտում են էթնիկ, կրոնական եւ քաղաքական խտրականությունը: Այս հռչակագրով բասկերի խորհրդարանն իր ձայնն է միացնում այլ պետական ինստիտուտների ձայնին, այդ թվում Եվրախորհրդարանի, Եվրոպայի Խորհրդի եւ այլ երկրների խորհրդարանների ձայներին: Բասկերի խորհրդարանը 6 հոդված է ընդունել, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության իրական լինելը, դատապարտում է Թուրքիայի կողմից այդ փաստի սիստեմատիկ ժխտումը եւ Հայաստանի սահմանների շրջափակումը: Ավելին, Բասկերի խորհրդարանը նախագահ Իզասկուն Բիլբաո Բարանդիկի կողմից ստորագրված հռչակագրով իր համակրանքն է հայտնում հայ ժողովրդին եւ սատարում է ժողովրդավարական գործընթացների զարգամանն ուղղված Հայաստանի ջանքերին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |