Բաքուն փորձում է խանգարել Արևելյան Հայաստանի մասին զեկույցի ընդգրկմանը Էրմիտաժի համաժողովում![]() 24 սեպտեմբերի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը պաշտոնական բողոք է հղել ՌԴ Պետական Էրմիտաժին ընդդեմ Արևելյան Հայաստանի մասին զեկույցի ներառման Արևելյան դրամագիտության մասին միջազգային կոնֆերանսում: Խորհրդաժողովը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 26-29-ը, զեկույցը կոչվում է «Դրամահատությունն Արևելյան Հայաստանում (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ) (1747-1827թթ.)»: Ադրբեջանական կողմը «վրդովվել է », քանի որ Երևանը, Նախիջևանն ու Ղարաբաղը Հակոբյանի և Պետրովի զեկույցում ներկայացված են որպես Արևելյան Հայաստանին պատկանող տարածքներ, իսկ 1747-1827թթ. տարածքում շրջանառվող դրամական միջոցները՝ հայկական: Ուղերձում ասվում է. «Մենք վրդովված ենք զեկույցի ձևակերպմամբ: Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները լարված են մնում, առճակատման խորացումը տարակուսանք է առաջացնում», հայտնում է Rusarminfo.ru-ն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |