Ադրբեջանում ընթացող սահմանադրական հանրաքվեն ճանաչվել է կայացած![]() 26 սեպտեմբերի 2016 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի սահմանադրության մեջ նախագահի լիազորությունների ժամկետի երկարացման մասին դրույթ պարունակող փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն ճանաչվել է կայացած` քանի որ ընտրողների մասնակցությունն արդեն կազմել է 30,6%: Այդ մասին հայտնել է ԿԸՀ տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ֆարիդ Օրուջևը: Ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի, հանրաքվեն կայացած է համարվում, եթե մասնակցում է ընտրողների առնվազն 25%-ը: «Ընտրողների մասնակցությունն Ադրբեջանում ընթացող հանրաքվեին տեղի ժամանակով 12:00-ին կազմել է 30,6%»,-ասել է Օրուջևը մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն իր նախնական եզրակացության մեջ քննադատել է Ադրբեջանում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երկրի Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ:Սահմանադրության 100-րդ հոդվածում` «Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները» հոդվածում առաջարկվում է հանել տարիքային սահմանափակումը նախագահի թեկնածուի համար: 2013-ին Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ: Դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |