Հնդկաստանում ՀՀ հյուպատոս. Բոլիվուդը պետք է ֆիլմ նկարահանի Հայաստանում![]() 28 սեպտեմբերի 2016 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կկարողանա մեծ թվով հնդիկ զբոսաշրջիկների հետաքրքրել, եթե Բոլիվուդը գոնե մեկ ֆիլմ նկարահանի այնտեղ: Այսպիսի կարծիք է հայտնել Հնդկաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Եշվարան Շիվկումարը: «Հայաստանը հիասքանչ է, և եթե Բոլիվուդն այստեղ գոնե մեկ ֆիլմ նկարահաներ, բազում հնդիկներ կայցելեին երկիր: Ես ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանն ավելի գրավիչ է զբոսաշրջիկների համար, քան Եվրոպան»,-ասել է Շիվկումարը լրագրողներին ՀՀ ԱԱՊ և Հնդկաստանի ԱԱՊ ֆեդերացիայի միջև գործակցության խորացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո, գրում է «Նովոստի Արմենիան»: Ըստ Շիվկումարի, հնդկական բիզնեսը չափազանց հետաքրքրված է Հայաստանով: «Ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ընդլայնել առևտրային կապերը, ինչպես նաև հարաբերություններ հաստատել գործարարների միջև: Հնդկաստանը շահագրգռված է ներդրումներ կատարել Հայաստանի ՏՏ, ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում»,-պասել է Շիվկումարը: Ըստ նրա, Հայաստանը հետաքրքրում է Հնդկաստանին ոչ միայն որպես առանձին երկիր, այլ նաև որպես կամուրջ դեպի ԵՏՄ և Արևելյան Եվրոպայի երկրների շուկաներ: Նա հիշեցրել է, որ կան հնդկական ընկերություններ, որոնք հաջողության են հասել Հայաստանում: Հայաստանում է գտնվում է Հնդկաստանի ԱԱՊ ֆեդերացիայի պատվիրակությունը, որի կազմում 11 ընկերություն է ընդգրկված գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, շինարարության, հյուրանոցային բիզնեսի ոլորտներից:Պատվիրակությունը Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի 30-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |