Հարկերի վճարման ուշացման դեպքում տույժն առաջարկվում է կրկնակի նվազեցնել![]() 28 սեպտեմբերի 2016 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար տույժերը կարող են կրկնակի կրճատվել: Այս մասին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հարկային նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասել է հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «Վերջին 20 տարում առաջին անգամ էապես նվազեցնում ենք հարկային օրենսդրությամբ հարկերը ուշ վճարելու դեպքում սահմանված տույժը: Այսօր դա սահմանված է 0,15 տոկոս` ոչ ավելի, քան 365 օր: Առաջարկվում է 0,15 տոկոսը նվազեցնել մինչև 0,075 տոկոս»,- ասել Միրումյանը, գրում է Yerkir.am-ը: Նրա խոսքով, եթե հարկ վճարողը ի սկզբանե ցուցաբերել է կարգապահություն հարկերի վճարման հարցում, բայց ինչ-ինչ պատճառներով ֆինանսական դժվարություններ ունի ու չի կարողանում վճարել հայտարարագրված գումարը, ապա առաջարկվում է չխորացնե խնդիրը և մեղմել պատժամիջոցը: Սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել Հարկային օրենսգրքի նախագիծը: Հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է դրույքաչափի մասով կատարված փոփոխությունները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |