Հայաստանի նախագահը շնորհավորել է արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ14 մայիսի 2007 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 4-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: Դրանք անցան ազատ, արդար եւ թափանցիկ, ինչը հաստատում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրավապահ մարմինները, ինչպես նաեւ տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպությունները: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում: Նրա խոսքերով, ընտրական օրենսգրքի բարեփոխված տարբերակը թույլ տվեց հստակեցնել կանոնակարգերը:«Հիմնականում օրենքի սահմաններում գործեցին ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները` հանձնաժողովի անդամները, թեկնածուները, վստահված անձինք: Տեղ գտած թերություններն ու ընտրախախտումները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվելու են` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու եւ օրինականությունը վերականգնելու նպատակով: Նախընտրական փուլն ունի իր կանոններն ու առանձնահատկությունները. երբեմն քաղաքական տեսակետների տարբերությունները վերաճում են կարծիքների բախման եւ հարաբերությունների շիկացման: Սակայն, իսկապես ժողովրդավար հասարակության կա֊րեւոր առանձնահատկություններից է հետընտրական շրջանում նորմալ կյանքի վերա֊դառ֊նալու, փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտը վերա֊կանգնելու կա֊րողությունը: Քաղաքական հակասություններ կարող են ունենալ անգամ մտերիմ ընկեր֊ները, հարեւանները, ազգականները. վստահ եմ, որ դա չպետք է ազդի մարդկային հարա֊բերու֊թյունների վրա: Շնորհավորելով ժողովրդավարության ճանապարհին այս կարեւոր ձեռքբերման առիթով` շնորհակալություն եմ հայտնում ընտրական գործընթացի բոլոր այն մասնակիցներին, ովքեր ապահովեցին դրանց բնականոն ընթացքը, օրինականությունը եւ իրենց մասնագիտական գործողություններով բարձրացրին ընտրությունների հանդեպ ժո֊ղովրդի վստահության մակարդակը»,- ասվում է ՀՀ նախագահի ուղերձում: Մայիսի 12-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ: 5-տոկոսանոց արգելքը հաջողվել է հաղթահարել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (առաջնորդ` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյան), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (առաջնորդ` գործարար Գագիկ Ծառուկյան), ՀՅԴ Դաշնակցությանը, «Օրինաց Երկիր» կուսակցությանը (նախագահ` ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյան) եւ «Ժառանգություն» կուսակցությանը (առաջնորդ` ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆիի Հովհաննիսյան): ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |