ՕՊԵԿ երկրները համաձայնության են հասել նավթի արդյունահանման սառեցման հարցում![]() 29 սեպտեմբերի 2016 - 12:11 AMT PanARMENIAN.Net - ՕՊԵԿ երկրները համաձայնության են հասել նավթի արդյունահանման սառեցման հարցում: Երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումը մինչև օրական 32,5 մլն բարել, հայտնում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ասվում է նաև, որ երկրները պայմանավորվածությունները կսկսեն կյանքի կոչել դեկտեմբերին: Ռուսաստանն այլև չի քննարկում շուկայում համակարգման հարցերը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հետ ապրիլին Քաթարում նավթի արդյունահանման սառեցման վերաբերյալ անհաջող բանակցություններից հետո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի արդյունահանումը մինչ հունվարի մակարդակը, եթե Իրանը սառեցնի արդյունահանումը օրական 3,6 մլն բարել ցուցանիշի վրա: Նավթի գները նվազում են 2014-ի կեսից սկսած: Այդ ընթացքում մեկ բարելի արժեքը նվազել է գրեթե 3 անգամ` $110-115 դոլարից հասնելով $40-ի: 2015-ի հոկտեմբերից նավթը սակարկվում է մեկ բարելի դիմաց $50 մակարդակից ցածր շեմում, իսկ 2016-ի հունվարին գինը նվազել էր մինչև $28: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |