Փոխնակ մայրության մասին օրենքում փոփոխություններ են կատարվել![]() 29 սեպտեմբերի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը սեպտեմբերի 29-ի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի լրացումները, որոնք վերաբերում են փոխնակ մայրությանը: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ամեն տարի Հայաստանում փոխնակ մոր ծառայություններին է դիմում 30-40 մարդ, հայտնում է Նովոստի Արմենիան: «Օրենքում ամրագրվում է, որ փոխնակ մայրը որևէ իրավունք չունի երեխայի նկատմամբ: Լրացումներով նաև նախատեսվում է, որ միայնակ օտարերկրյացիները չեն կարող Հայաստանում դիմել փոխնակ մայրերի ծառայություններին», - ասել է Խաչատրյանը: Նա տեղեկացրել է, որ լրացումներով նախատեսվում է նաև, որ կինը կարող է փոխնակ մայր լինել առավելագույնը երկու անգամ: «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքն ընդունվել էր 2002-ին: Օրենքով կարգավորվում են մարդու վերարտադրողական առողջության պահպանման,վերարտադրողական իրավունքի ապահովման, վերարտադրողականության ոլորտում տեխնոլոգիաներիկիրառման կարգի ու պայմանների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ՝Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերին համապատասխան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |