Հուլիսին կստորագրվեն ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի ստեղծման մասին փաստաթղթերը

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի ստեղծման մասին փաստաթղթերը կստորագրվեն հուլիսին: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերը կստեղծվեն: Մենք արդեն համաձայնեցրել ենք չորս հիմնական փաստաթղթերը, որոնք կստորագրվեն հուլիսի 17-ին ՀԱՊԿ-ի նիստին»,- ասել է Բորդյուժան: Նրա խոսքերով, համաձայնեցման համար երեք տարի պահանջվեց, հաղորդում է GZT.ru-ն:



Հավաքական անվտանգության մասին պայմանագիրն (ՀԱՊԿ) ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին Տաշկենտում: ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---