Խավիեր Սոլանա. Հայաստանի ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան

PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն նախագահ Խավիեր Սոլանան շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ընտրությունների անցկացման հարցում էական առաջընթացի կապակցությամբ: Նրա խոսքերով, խորհրդարանական ընտրությունները հանրապետությունում անցել են ԵԱՀԿ միջազգային չափանիշներին եւ Եվրոպայի Խորհրդի պահանջներին համապատասխան: Խավիեր Սոլանան նշել է, որ ընտրությունները մեծ նշանակություն ունեն ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը, քանի որ դրանք առաջին ընտրություններն էին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի ստորագրումից ի վեր: ԵՄ ներկայացուցչի խոսքերով, ընտրությունների ընթացքում հայ ժողովուրդը մեծ քաղաքական հասունություն ցուցադրեց: «Ես վստահ եմ, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները կշարունակվեն գործընկերության ոգով: Դա նաեւ հանդիսանում է դրական ազդանշան տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ընդգծվում է Խավիեր Սոլանայի հայտարարության մեջ:



Մայիսի 12-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ: 5-տոկոսանոց արգելքը հաջողվել է հաղթահարել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (առաջնորդ` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյան), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (առաջնորդ` գործարար Գագիկ Ծառուկյան), ՀՅԴ Դաշնակցությանը, «Օրինաց Երկիր» կուսակցությանը (նախագահ` ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյան) եւ «Ժառանգություն» կուսակցությանը (առաջնորդ` ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆիի Հովհաննիսյան):
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---