Իրանը $1.5 մլրդ կներդնի Վրաստանում նավթավերամշակման համալիրի կառուցման մեջ![]() 30 սեպտեմբերի 2016 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի արդյունաբերական զարգացման նախարարության Պետգույքի ազգային գործակալությունը սեպտեմբերի 29-ին պայմանագիր է կնքել վրաց-իրանական Geopars ընկերության հետ, որի համաձայն ընկերությանն է փոխանցվում Վրաստանի Լանչխուտիի շրջանի Սուպսա սևծովյան գյուղում գտնվող հողամասը: Հողամասում նավթավերամշակման համալիր կկառուցվի: «Սա լայնածավալ նախագիծ է, բնականաբար, այն առավելագույն աջակցությունը կստանա կառավարության կողմից»,-ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ: Նախագիծը, որի ներդրումային արժեքը մոտ $1.5 մլրդ է, բաղկացած է 3 բաղադրիչից` նավթավերամշակման գործարան, նավթաքիմիական արտադրություն և լոգիստիկ կենտրոն: Ըստ վարչապետի, նախագծի շնորհիվ մոտ 800 նոր աշխատատեղ կբացվի, դա շատ կարևոր նախագիծ է: Վրաստանի արդյունաբերական զարգացման նախարար, առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին նշել է, որ նախագծի իրագործումը «թույլ կտա զգալիորեն նվազեցնել նավթամթերքի ներկրումը երկիր, ինչպես նաև ավելացնել արտահանման ներուժը»,-հայտնում է Ինտերֆաքսը: Սուպսան բավականին զարգացած ենթակառուցվածքներ ունեցող գյուղ է: Գյուղի միջով է անցնում միջազգային C12 մայրուղին, կա նաև երկաթուղային կայարան, գյուղի հարևանությամբ է գտնվում նավթային տերմինալը` այստեղ է կուտակվում Բաքու-Սուպսայով Ադրբեջանից ստացվող նավթը, որը հետո առաքվում է համաշխարհային շուկա: Մինչ օրս Վրաստանում չկար նավթավերամշակող գործարան: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |