Պատգամավոր. ԼՂ հարցով բանակցությունները սպասողական վիճակում են![]() 30 սեպտեմբերի 2016 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները փակուղում չեն: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ հայկական կողմի պարագայում բանակցությունները գտնվում են հիմնավորված կերպով սպասողական վիճակում: «Բանակցությունները փակուղում չեն: Բանակցությունները մեր պարագայում գտնվում են հիմնավորված կերպով սպասողական վիճակում: Մենք և Վիենայում, և Սանկտ-Պետերբուրգում ամբողջովին հիմնավորել ենք, թե ինչու ենք անհրաժեշտ համարում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական ռեսուրսների ավելացումը, թե ինչու ենք կարևորում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, և թե որքանով է այս պահի համար արդարացված հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմների ներդրումը: Սա հայկական կողմի կապրիզը չէ, սա նաև Մինսկի խմբի համանախագահների մոտեցումն է», - ասել է բանախոսը, մեջբերում է Aysor.am-ը: Հարցին, թե երբ է նախատեսվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Զաքարյանը պատասխանել է՝ պետք է համաձայնեցել օրակարգը: «Նախագահների հանդիպումը, կարծում եմ, տեղի կունենա, երբ հնարավոր կլինի համաձայնեցնել օրակարգերը: Այս պահի դրությամբ չկա տեսանելի օր կամ հնարավորություն, բայց, բնականաբար, բանակցություններ նշանակում է հանդիպումներ», - ասել է նա: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |