Ս.Սարգսյան. Եթե ՀՀԿ-ն համապատասխան որոշում կայացնի, ես կմասնակցեմ նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - «Եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) համապատասխան որոշում կայացնի, ես կմասնակցեմ 2008 թվականի նախագահական ընտրություններին»,-մայիսի 16-ին լրագրողներին է հայտնել ՀՀԿ խորհրդի ղեկավար, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա նաեւ հաղորդել է, որ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի կառավարությունում փոփոխություններ «լինելու են եւ էական փոփոխություններ»: Մեկնաբանելով խորհրդարանական ընտրությունների ընթացքը` Սարգսյանը նշել է, որ ընտրությունների ընթացքում «եղել են բացթողումներ, սակայն աշխարհի եւ ոչ մի երկրում իդեալական ընտրություններ չեն լինում եւ միշտ լինում են դժգոհներ»: «Դժգոհներ չեն լինում, եթե չկան պարտվածներ: Մենք, Հանրապետական կուսակցությունը, գոհ ենք ընտրությունների արդյունքներից եւ կանենք ամեն ինչ, որպեսզի հաջորդ ընտրություններն լիովին համապատասխանեն օրենքին»,-ասել է Սարգսյանը: Նշենք, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 32,8 տոկոսը:



Սարգսյանը բացառել է Հայաստանում վաղաժամ նախագահական ընտրությունների անցկացումը: Նա նաեւ հավանություն չի տվել երկրում կոալիցիոն կառավարության ձեւավորման գաղափարին: «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, սակայն դեռեւս վաղ է խոսել կոալիցիայի մասին»,-հայտարարել է վարչապետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրությունները պետք է կայանան 2008 թվականի սկզբին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---