Վարդան Օսկանյանը, հավանաբար, կպահպանի Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է լրագրողներին, որ նոր կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում, հավանաբար, կմնա Վարդան Օսկանյանը: «Կարծում եմ, որ Վարդան Օսկանյանը կմնա իր պաշտոնում, քանի որ արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության ոլորտները նախագահի լիազորությունների ոլորտում են գտնվում»,-նշել է Սերժ Սարգսյանը:



Նշենք, որ ներկայիս կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ կկատարի իր պարտավորությունները մինչեւ մայիսի 31-ը, երբ տեղի կունենա մայիսի 12-ին ընտրված չորրորդ գումարման նոր խորհրդարանի անդրանիկ նիստը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---