Հունգարիան կշարունակի ընդդիմանալ ԵՄ դիրքորոշմանը փախստականների հարցում![]() 3 հոկտեմբերի 2016 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի իշխանությունները կշարունակեն ընդդիմանալ ԵՄ դիրքորոշմանը փախստականների հարցում, չնայած հանրաքվեի ձախողմանը: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է ՌԻԱ Նովոսիտն: Հունգարիայում հանրաքվե է անցկացվել ԵՄ երկրներում փախստականների բաշխման քաղաքականության վերաբերյալ: Հանրաքվեն չի համարվել կայացած, քանի որ մասնակցել է երկրի քաղաքացիների մոտ 40 տոկոսը, մինչդեռ հաստատման համար հարկավոր էր ընտրողների առնվազն 50 տոկոսի մասնակցությունը: Իսկ մասնակցածների 98 տոկոսը բացասական պատասխան է տվել հետևյալ հարցին. «Ցանկանո՞ւմ եք, որ ԵՄ-ն իրավունք ունենա պարտադրել հունգարական քաղաքացիություն չունեցող անձանց բնակեցումը Հունգարիայում առանց Հունգարիայի խորհրդարանի համաձայնության»: «Բրյուսելը չի կարող իր կամքը պարտադրել Հունգարիային: Հարցը հետևյալն էր. Բրյուսե՞լը թե Բուդապեշտը, մարդիկ պատասխանեցին` Բուդապեշտը»,-մեջբերում է Օրբանի խոսքերը ավստրիական APA գործակալությունը: Ակնկալվում է, որ Օրբանն ուղղումներ կկատարի երկրի սահմանադրության մեջ, որպեսզի հանրաքվեի արդյունքներն օրինական դառնան: «Մենք կհասկացնենք Բրյուսելին, որ չի կարելի անտեսել Հունգարիայի կամքը: Ես ամեն ինչ կանեմ, երաշխավորելու համար, որ դա տեղի չունենա»,-ասել է Հունգարիայի նախագահը: Ըստ Եվրահանձնաժողովի ծրագրի, Հունգարիան պետք է 2300 ներգաղթյալ ընդունի առաջիկա 2 տարում: 2015-ին Հունգարիա է ժամանել 400.000 փախստական ու ներգաղթյալ, որոնք հիմնականում Ավստրիայով ուղևորվում էին դեպի Գերմանիա և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներ: Դրանից հետու Հունգարիան պատ կառուցեց հարավային սահմանին և խստացրեց սահմանային հսկողությունը: Բուդապեշտը վստահ է, որ ԵՄ-ն խախտում է Հունգարիայի պետական ինքնիշխանությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |