Զեկույց. ՀՀ-ն առողջապահության ցուցանիշով առաջ է անցնում ՌԴ-ից, Վրաստանից ու Ադրբեջանից![]() 4 հոկտեմբերի 2016 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը առողջապահության ցուցանիշով աշխարհի 138 երկրի ցանկում զբաղեցնում է 69-րդ հորիզոնականը՝ առավելագույն 7 բալից հավաքելով 6.5: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index),որում այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցնում Վրաստանից (73-րդ հորիզոնական), ՌԴ-ից (82-րդ հորիզոնական), Ադրբեջանից (95-րդ հորիզոնական), սակայն զիջում է Թուրքիային (58-րդ հորիզոնական) և Իրանին (63-րդ հորիզոնական): Մանկական մահացության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը, կյանքի միջին տևողությամբ՝ 68-րդ: Ըստ վարկանիշային աղյուսակի, ամենաառողջը Ճապոնիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լյուքսեմբուրգի և Իսլանդիայի բնակիչներն են. այս երկրները հավաքել են առավելագույն 7 միավոր: Սանդղակի վերջին հորիզոնականներում են Կոնգոն (2.7 միավոր), Սիեռա Լիոնեն (3.2 միավոր) ու Մոզամբիկը (3.4 միավոր): Համաշխարհային տնտեսական ֆորումը պետական-մասնավոր գործակցության վրա հիմնված միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է բարելավել իրավիճակն ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1971-ին որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում է: Կարդացեք նաև՝ Զեկույց. Հայաստանի ճանապարհներն ամենավատն են տարածաշրջանում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |