Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները հայտնի են![]() 4 հոկտեմբերի 2016 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ֆիզիկայի բնագավառում 2016թ. Նոբելյան մրցանակի են արժանացել Դևիդ Թաուլեսը, Դունկան Հալդեյնը և Ջոն Քոսթերլիցը`«տոպոլոգիական փուլային անցումների և մատերիայի տոպոլոգիական փուլերի տեսական բացահայտման համար»: Ջեյմս Թաուլեսը՝ Վաշինգտոնի համալսարանից է, Դունկան Հալդեյնը՝ Փրինսթոնի համալսարանից և Ջոն Քոսթերլիցը՝ Բրաունի համալսարանից: Նոբելյան մրցանակակիրների առաջարկած ունիվերսալ մեթոդը թույլ է տալիս նկարագրել կարգի խախտումները երկչափ և եռաչափ մոդելային համակարգերում և օգտագործել դա հատկությունների կանխատեսման համար: 2016-ի պարգևավճաը կկազմի 8 մլն շվեդական կրոն` $953 հազար ֆիզիկայի բնագավառում բոլոր թեկնածուների համար: 2015 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել ճապոնացի Տակաակի Կաձիտան և կանադացի Արթուր Մքդոնալդը։ Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2016թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի կենսաբան Յոսինորի Օհսումիին ավտոֆագիայի մեխանիզմը բացահայտելու, լիզոսոմների կամ վակուոլների բջջի ներսում անպիտան մասնիկների վերամշակման գործընթացը: Պարգևատրման արարողությունը կանցնի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` այդ օրը մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |