Ականակոծվել է Դամասկոսում ՌԴ դեսպանատունը![]() 4 հոկտեմբերի 2016 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը ականակոծվել է ականանետերից ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ֆայլաք ար Ռահման» խմբավորումների կողմից վերահսկվող թաղամասից: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ականներից մեկը պայթել է դեսպանատան տարածքում, ևս երկու ական պայթել է շենքի հարևանությամբ: ԱԳՆ-ում շեշտել են, որ գնդակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն դիվանագիտական ներկայացուցչությանը նյութական վնաս է հասցվել: «Մոսկվան խստորեն դատապարտում է ահաբեկիչների այս հանցագործությունը: Հերթական անգամ նրանք լուրջ սպառնալիք են ստեղծել Սիրիայում ռուս դիվանագետների կյանքի ու գործունեության համար, խախտվել են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԲԿ-ն: Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայի գծով ՌԴ հետ երկկողմ համագործակցության կասեցման մասին: Պետդեպարտամենտը նման որոշման պատճառ է համարել Սիրիայում հրադադարի գծով ՌԴ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելը: Մոսկվան դրանում տեսնում է «սատանայի հետ գործարքի գնալու» Վաշինգտոնի պատրաստակամությունը` Սիրիայում իշխանափոխության հասնելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |