ԱՄՆ-ն ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել է ՌԴ հայտարարությունը Սիրիայում դեսպանատան գնդակոծման վերաբերյալ![]() 5 հոկտեմբերի 2016 - 11:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պատվիրակությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում արգելափակել է ՌԴ հայտարարությունը Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծման վերաբերյալ: Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը ականակոծվել է ականանետերից ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ֆայլաք ար Ռահման» խմբավորումների կողմից վերահսկվող թաղամասից: Հոկտեմբերի 4-ին Մոսկվան առաջարկել էր ԱԽ-ին դատապարտել զինյալների գրոհը դիվանագիտական ներկայացուցչության վրա, որն ականակոծվել էր: Ինչպես հայտնել են ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում, Մոսկվան ԱԽ քննարկման է ներկայացրել ստանդարտ փաստաթուղթ, որն ընդունվում է դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակման ժամանակ: Սակայն հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ամերիկյան կողմի մոտ, որը փորձել է «կողմնակի տարրեր» ներառել տեքստում, ասել են դիվանագետները: «Ամերիկացիներին են սատարել անգլիացիներն ու ուկրաինացիները: Դա հաստատում է, որ նրանք անհարգալից են վերաբերվում Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային»,-ասվում է մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ականներից մեկը պայթել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան տարածքում, ևս երկու ական պայթել է շենքի հարևանությամբ: ԱԳՆ-ում շեշտել են, որ գնդակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն դիվանագիտական ներկայացուցչությանը նյութական վնաս է հասցվել: Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայի գծով ՌԴ հետ երկկողմ համագործակցության կասեցման մասին: Պետդեպարտամենտը նման որոշման պատճառ է համարել Սիրիայում հրադադարի գծով ՌԴ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելը: Մոսկվան դրանում տեսնում է «սատանայի հետ գործարքի գնալու» Վաշինգտոնի պատրաստակամությունը` Սիրիայում իշխանափոխության հասնելու համար ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |