ԱՄՀ. ՀՆԱ անկումն Ադրբեջանում 2016-ին կազմել է 2.4%![]() 5 հոկտեմբերի 2016 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2016-ին կանխատեսում է Ադրբեջանի ՀՆԱ անկում 2,4%-ով: Այդ մասին ասվում է ԱՄՀ հոկտեմբեր ամսվա «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում, հայտնում է ԱՌԿԱ-ն: Համաշխարհային տնտեսության վերաբերյալ ապրիլյան զեկույցում ԱՄՀ-ն Ադրբեջանում 2016-ի համար կանխատեսել էր 3% անկում: 2017-ի համար կանխատեսումը 1,4% աճ է, ապրիլյան կանխատեսման 1%-ի փոխարեն, հայտնում է Ինտերֆաքսը: Ըստ հիմնադրամի կանխատեսման, միջին տարեկան գնաճն Ադրբեջանում 2016-ին կազմել է 10,2% (ապրիլյան կանխատեսումը`12%), 2017-ին` այն կդանդաղի մինչև 8,5% (ապրիլյան կանխատեսումը`9,5%): Գործազրկությունն Ադրբեջանում 2016-2017-ին, ըստ ԱՄՀ կանխատեսման, կհասնի 6%-ի: Ադրբեջանի կառավարությունը 2016-ին կանխատեսում է ՀՆԱ աճ 1,8%-ով, միջին տարեկան գնաճը` 12,1%: 2015-ին ՀՆԱ աճն Ադրբեջանում կազմել է 1,1%, գնաճը` 4%: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |