ՀՀ-ն ՌԴ-ի հետ կբանակցի ալկոհոլի արտահանման շուրջ

ՀՀ-ն ՌԴ-ի հետ կբանակցի ալկոհոլի արտահանման շուրջ

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 5-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա ՀՀ-ից Ռուսաստան խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության ներմուծող և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2015-ին Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում հիմնականում անկում է գրանվել։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2015-ին Հայաստանում արտադրվել է մոտ 16.95 մլն լիտր կոնյակ, որը 9.4%-ով պակաս է 2014-ի ցուցանիշից։

Նվազել է նաև գինու արտադրությունը։

Հայաստանում արտադրվող կոնյակի մեծ մասն արտահանվում է, ճնշող մեծամասնությունը՝ Ռուսաստան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---